Հունիսի 21-ին Չինաստանում մեկնարկելու է խառը մենամարտերի մեծ մրցաշար:
Մրցաշարին կմասնակցեն նաև Արմֆայթինգ ֆեդերացիայի 4 մարզիկ: Այս մասին տեղեկանում ենք Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից:
Մրցաշարին կմասնակցեն Ալբերտ Ղազարյանը(56կգ), Սերգեյ Հարությունյանը(61կգ), Համլետ Աթոյանը(66կգ) և Սամվել Սարգսյանը(70կգ):








































