Աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Գիրը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի «Ռեալ»-«Ատլետիկո» խաղին ներկա լինելու համար Միլան է մեկնել «արքայական ակումբ»-ի հետ:
Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը` տեղադրելով լուսանկար դերասանի հետ:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:








































