Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի` մարզչական կարիերան ավարտելու որոշումն անակնկալ չէր իր համար:
«Մի քանի ամիս ավելի վաղ գիտեի, որ Ֆերգյուսոնն ավարտելու է մարզչական կարիերան: Որտեղի՞ց. մենք ընկերներ ենք: Իսկ Ֆերգյուսոնը գիտեր, որ ես գլխավորելու եմ «Չելսի»-ն:
Հանուն «Չելսի» տեղափոխության պատրաստ էի մերժել ցանկացած առաջարկ»,- հայտարարել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ 2013/14թթ մրցաշրջանից «Յունայթեդ»-ը գլխավորելու է շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսը:







































