Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է միջամտել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի ձեռքբերման համար մղվող պայքարին:
Ֆուտբոլիստին ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «քաղաքայիններ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին:
Mirror-ի փոխանցմամբ` «Սիթի»-ն պատրաստ է Լեհաստանի ազգային ընտրանու խաղացողին վճարել 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրվում են նաև Մյունխենի «Բավարիա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը:








































