«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համոզել է թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչին 40 մլն եվրո ծախսել «Բենֆիկա»-ի հենակետային կիսապաշտպան Նեմանա Մատիչի տրանսֆերի ձեռքբերման համար:
Մատիչը «արիստոկրատներ»-ի կազմում հանդես է եկել 2009-2011 թվակններին, սակայն չի կարողացել տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում: Նեմանյան կարողացել է վերագտնել իր խաղը Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմում ՝ գրավելով Մոուրինյոյի ուշադրությունը:
Ֆուտբոլիստը տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 50 մլն եվրո, սակայն լոնդոնցիները հույս ունեն իջեցնել այդ գինը:








































