Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը, ով մարզական կարիերան ավարտել էր 2015թ., խոսել է ռինգ վերադառնալու մասին: Բռնցքամարտիկին աստղաբաշխական գումար են առաջարկել:
«Բոլորն են հարցնում՝ կվերադառնամ ռինգ, թե ոչ: Այս պահին գոհ եմ իրադարձությունների զարգացումից: Արդեն խոսել եմ CBS-ի ու Showtime-ի հետ:
Երբեք չի կարելի գուշակություններով զբաղվել: Ինչ վերաբերում է եկամտիս, ապա լսել եմ, որ ինձ ցանկանում են ավելի քն 100 մլն դոլար առաջարկել: Դեռ չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնենք»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է ESPN-ը: