Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ես, ինչպես և «Ռեալ»-ի երկրպագուները, ցանկանում եմ, որ նա երկար ժամանակ հանդես գա մեր ակումբում: Ռոնալդուի շուրջ մենք նոր նախագիծ ենք կառուցում:
Ավելի վաղ ակումբը նման կերպ գործել է նաև Զիդանի և Դի Ստեֆանոյի` «Ռեալ»-ում խաղալու տարիներին: Կարծում եմ` Ռոնալդուն «Ռեալ»-ում կարող է կրկնել Դի Ստեֆանոյի հաջողությունները»:
Հավելենք, որ Ռոնալդուի պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.:








































