Bild-ին տված հարցազրույցի ժամանակ Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ լքելու է իր ներկայիս ակումբը:
«Տեսնեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Սիրում եմ Դորտմունդը, իմ ակումբն ու երկրպագուներին, սակայն ինձ նոր մարտահրավեր է անհրաժեշտ: «Բորուսիա»-ն ընդմիշտ իմ սրտում կմնա»,- ասել է Լևանդովսկին:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Լևանդովսկին շուտով Մյունխենի «Բավարիա» կտեղափոխվի:








































