Թուրքիայի Սամսոն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում քիչ առաջ 49 կգ քաշային, գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Իտալիան ներկայացնող Մանուել Կապային եւ դուրս եկավ եզրափակիչ` միաժամանակ ապահովելով բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջին օլիմպիական ուղեգիրը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր եւս 4 հոգի կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար:
ՀԲՖ մամուլի ծառայություն