«Լոս-Անջելես Լեյքերս»-ի լեգենդ Քոբի Բրայանթն ավարտել է մարզական կարիերան՝ վերջին՝ «Յուտա Ջազ»-ի հետ խաղում վաստակելով 60 միավոր։
Այսպիսով՝ Բրայանթը մարզական կարիերայում վաստակել է 33․643 միավոր (մեկ խաղում միջինը 25 միավոր)։ Նման արդյունքի հասնելու համար Բրայանթից պահանջվեց 20 մրցաշրջան՝ 1346 հանդիպում, խաղահրապարակում անցկացրած 48․637 րոպե։
Քոբին արդյունավետությամբ երրորդն է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունների պատմության մեջ։ Նրանից շատ միավոր են վաստակել միայն Կարլ Մելոունը (36.928) և Կարիմ Աբդուլ-Ջաբարը (38.387):








































