Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի կրած պարտությունը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վալֆսբուրգ»-ի դեմ հանդիպմանը:
Արտագնա խաղում Զինեդին Զիդանի սաները 0:2 հաշվով զիջել են գերմանական ակումբին: Գվարդիոլան կարծում է, որ «արքայական ակումբ»-ը լավ դաս է ստացել:
««Վոլֆսբուրգ»-ը լավ դաս տվեց «Ռեալ»-ին: Նման հաշվով պարտությունը մտածելու առիթ պետք է տա: Հաղթանակն էական էր «Վոլֆսբուրգ»-ի երկրպագուների համար և հետաքրքիր երևույթ` մասնագետների համար»-Marca-ն մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք`«Ռեալ»-ի և «Վոլֆսբուրգ»-ի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, Մադրիդում:








































