Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը դժգոհ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնա»-ի հետ խաղը սպասարկած Ֆելիքս Բրիխի գործողություններից։
«Լավ էինք գործում մինչև այդ անարդարացի կարմիր քարտը, որն ազդեց խաղի ընթացքի վրա։ Մրցավարը պաշտպանում էր «Բարսելոնա»-ի խաղացողների շահերը, իսկ մեզ հետ խիստ էր վարվում։ ՈւԵՖԱ-ն չի ցանկանում նման բան թույլ տալ»,- հայտարարել է Լուիսը։
Հիշեցնենք, որ հանդիպման 35-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել Ֆերնանդո Տորեսը, ով 25-րդ րոպեին բացել էր հաշիվը։ «Բարսելոնա»-ն 2։1 հաշվով կամային հաղթանակ էր տարել։








































