Լոնդոնի «Չելսի»-ն պատրաստվում է ամռանն ուժեղացնել հարձակման գիծը:
«Daily Mail»-ը գրում է, որ թիմի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դիտարկում է Գոնսալո Իգուայինի, Էդինսոն Կավանիի ու Ռոմելու Լուկակուի իրավունքները ձեռք բերելու տարբերակը:
Այս հարձակվողներին, սակայն, բարդ կլինի «Սթեմֆորդ Բրիջ» բերելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ազնվականներ»-ը հազիվ թե մասնակցեն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը:








































