Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը Մայամիի մրցաշարի երկրորդ շրջանում ուժերը չափեց շվեյցարացի թենիսիստուհի Տիմյա Բաչինսկիի հետ:
Մենախաղը տևեց 56 րոպե: Գասպարյանը պարտվեց 3:6, 1:6 հաշվով: 21-ամյա Գասպարյանը, ով WTA-ի վարկանիշային աղյուսակում 41-րդն է, կատարեց 1 բրեյք և տանուլ տվեց սեփական մատուցման 5 գեյմ: