«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ իր թիմը կարող է հաղթել «Լիվերպուլ»-ին Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում: Հիշեցնենք` առաջին խաղում «Լիվերպուլ»-ը 0:2 հաշվով պարտության է մատնել «կարմիր սատանաներ»-ին:
«Մեզ համար շատ բարդ կլինի մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: «Լիվերպուլ»-ն, իհարկե, չի պատրաստվում կորցնել առավելությունը: Սակայն երկու գոլի առավելությունն ու հաղթելն իրագործելի խնդիր է: Մեր թիմում բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստեր են խաղում: Ամեն ինչ կվճռի առաջին գոլը: Եթե մենք խփենք այն, ապա ամեն ինչ լավ կլինի»-«կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռունիի խոսքերը:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հինգշաբթի` մարտի 17-ին:








































