Nike ընկերությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել համագործակցությունը Մարիա Շարապովայի հետ: Այդ որոշումը կապված է թենիսիստուհու կողմից արգելված խթանիչ օգտագործեու հետ:
«Մենք հուզված ենք և զարմացած այդ նորություններով: Որոշել ենք դադարեցնել հովանավորչական համագործակցությունը Շարապովայի հետ: Կհետևենք իրադարձույթւոնների զարգացմանը»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Մարիան Nike-ի հաճախորդ է դարձել 2006 թվականին: 2010 թվականին նրա պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 8 տարով: