Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիա»-ին:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Այսպիսով, այս խաղից հետո կողմերը կարողացան վաստակել մեկական միավոր: «Բավարիա»-ն իր ակտիվում ունի 63, իսկ «Բորուսիա»-ն` 58 միավոր:








































