Marca-ն վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կգլխավորի «Չելսի»-ն առաջիկա մրցաշրջանում: Լրատվամիջոցը հայտնում է, որ պորտուգալացի մասնագետն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Այն, որ Մոուրինյոն պատրաստվում է Անգլիա վերդառնալ շուտով, գիտեն միայն նրա մտերիմների նեղ շրջանում:
Հիշեցնենք` հավանական է, որ երկուշաբթի «Ռեալ»-ի տնօրենների խորհուրդը Մոուրինյոյին աշխատանքից հեռացնելու մասին որոշում կայացնի: Ներկայումս «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդն է Կառլո Անչելոտին:








































