«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը համամիտ չէ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին հասցեագրված քննադատություններին:
«Վան Գալը փորձառու մարզիչ է: Երբեմն ավելի շատ ժամանակ է պահանջվում: Հեշտ չէ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Սակայն թիմի ներկայացուցիչներից շատերը գոհ են Վան Գալի աշխատանքից:
Սա «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, և այստեղ միշտ էլ քննադատություն է լինելու: Ֆերգյուսոնի հեռանալուց հետո քննադատություններն անխուսափելի էին, նրան փոխարինելը գրեթե անհնար է:
20 տարիների ընթացքում թիմը բացարձակ հաջողություններ է գրանցել, և երբ կարճ ժամանակ այն ոչինչ չի նվաճում, բնականաբար, բոլորը խոսում են ճգնաժամի մասին»,- Daily Mail-ը մեջբերում է Բեքհեմի խոսքերը:







































