Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Վիճակահանությունը մեզ համար մի փոքր անհաջող ստացվեց: Աշխարհի լավագույն ակումբներից մեկը ներկա պահին մեզ է բաժին հասել:
Համացանցում տեսա, որ Վենգերի գլխով և Բալոտելիի մարմնով մեմ էին ստեղծել, որտեղ պատկերված էր` «Why always me?» ( Ինչո՞ւ միշտ ես):
Կարծում եմ, որ մենք կկարողանանք պայքարել «Բարսելոնա»-ի դեմ: Չպետք է կորցնենք մեր հնարավորությունները»,- հայտարարել է ֆրանսիացի հարձակվողը:








































