Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բավարիա»-ի դեմ խաղի նախօրեին Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նշել է, որ իր թիմը նույնպես հնարավորություն ունի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
«Չեմպիոնների լիգայում երբեք չգիտես, թե ով կանցնի առաջ: «Բավարիա»-ն հիանալի է տիրում գնդակին և վերահսկում է իրավիճակը խաղադաշտում:
Պետք է փորձենք զրկել մյունխենցիներին այդ հնարավորությունից և գոլ խփել՝ անթերի խաղալով պաշտպանությունում: Հաջողությունը նույնպես կարևոր է: «Բավարիա»-ն հզոր է, բայց «Յուվենտուս»-ն էլ շանսեր ունի»,-Tmw-ը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:








































