Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չի թաքցրել իր հույզերը Իսպանիայի Գավաթի եզրափակչի շրջանակներում «Ռեալ»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դիեգո Սիմեոնեի սաները առավելության են հասել 2:1 հաշվով:
«Մեր թիմը տպավորիչ հաղթանակ է տոնել: Ուրախ ենք, քանի որ կարողացանք լավ աշխատանք կատարել: Այժմ հնարավորություն ունենք տոնել մեր հաղթանակը և վայելել մեր հաջողությունը»,- նշել է հարձակվողը:








































