Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վերլուծել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում կայանալիք «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը: Այն կկայանա մայիսի 17-ին` «Սանտիագո Բերնաբեո»-ում:
«Եթե մենք հաջող անցկացնենք խաղի մեկնարկն ու խաղանք այնպես, ինչպես կարող ենք, ապա հաղթանակ կգրանցենք: Պատրաստ ենք խաղին և մեծ ցանկություն ունենք հաղթելու:
Հուսով եմ` մեր երկրպագուները կաջակցեն մեզ: Պատասխանատվության մեծ զգացումով եմ վերաբերվում «Ատլետիկո»-ի դեմ հանդիպմանը: Հանգիստ եմ, ջանասիրաբար մարզվում եմ: Նույնը կարող եմ ասել նաև խաղընկերներիս մասին»,- Goal. com-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքը:








































