Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը պատրաստվում է մենամարտել երկրպագուի հետ: Վերջինս հաղթանակի դեպքում կստանա 100 000 դոլար: Այս մասին գրում է «CBS Sports»-ը:
Ռոյ Ջոնսի մրցակից կարող է դառնալ յուրաքանչյուր ոք: Դրա համար անհրաժեշտ է նկարել 90 վայրկյան տևողության տեսանյութ, որում պետք է հանգամանալից բացատրել, թե ինչու պետք է հենց այդ անձնավորությունը Ռոյ Ջոնսի հետ ռինգ դուրս գա:
Մենամարտը նախատեսված է անցկացնել «UR Fight» երեկոյի շրջանակում մարտի 20-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոյ Ջոնսը պատրաստվում է ավարտել մարզական կարիերան, սակայն այդ տեղեկությունը ժխտեց անձամբ բռնցքամարտիկը: