Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտնել է, թե ինչու է որոշել հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
«Շաբաթ օրը ես կանցկացնեմ վերջին հանդիպումը Բունդեսլիգայի շրջանակներում: Սաներս կխաղան Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ:
Երբ երկու տարի աշխատում ես ամենաբարձր մակարդակի վրա և զգալի հաջողություններ ես գրանցում, Գերմանիայում հետաքրքիր տարբերակներ այլևս չես տեսնում: Կմտածեի այլ առաջնություն տեղափոխության մասին, եթե 10-15 տարով երիտասարդ լինեի:
«Բավարիա»-ն ցանկանում է նոր դարաշրջանի սկիզբ դնել: Իսկ 68-ամյա մարզչի հետ դա անել հնարավոր չէ»,- Goal. com-ը մեջբերում է Հայնկեսի խոսքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Խոսեպ Գվարդիոլան:








































