Իսպանական AS պարբերականն իր այցելուների շրջանում անցկացրել է հարցում, որի նպատակն է եղել պարզել՝ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները ցանկանում են իրենց սիրելի թիմում տեսնել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, թե «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարին:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Բեյլի օգտին: Ուելսցին ստացել է ձայների 93%-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Արքայական ակումբ»-ը պատրաստ է Նեյմարին վճարել այնքան աշխատավարձ, որքան Ռոնալդուին՝ 10 մլն եվրո:
Հավելենք, որ հարցմանը մասնակցել է 60.000 երկրպագու:








































