Մայիսի 13-ին կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 36-րդ տուրի հանդիպումները:
«Արարատ-2»-«Միկա-2» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ռոման Հովհաննիսյանը, 32, Գևորգ Օհանյանը, 51 («Արարատ-2»), Վլադիմիր Ուլուխանյանը, 25, Դավիթ Արշակյանը, 67, 11մ («Միկա-2»)
Երևանի «Փյունիկ» մարզադաշտում կայացած «Շիրակ-2»-«Փյունիկ-2» խաղն ավարտվել է 0:3 հաշվով: Գոլերը՝ Նարեկ Ասլանյան, 4, Հովիկ Ներսեսյան, 19, Հովհաննես Փափազյան, 32
«Շենգավիթ»-«Գանձասար-2» հանդիպումն ավարտվել է «Շենգավիթ»-ի` խոշոր` 5:0 հաշվով հաղթանակով: Գոլերը՝ Սոս Թադևոսյան, 27, Էրիկ Սարգսյան, 45+1, Արտավազդ Բոյաջյան, 67, Օրբելի Համբարձումյան, 82, 90
«Բանանց-2»-«Ալաշկերտ»` 0:2 : Գոլերը հեղինակել են Վարդան Պետրոսյանը, 12, Միհրան Մանասյանը, 59:








































