Աողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այսօր, վերադառնալով Մոսկվայից, այցելել է հիվանդանոցում գտնվող ծանրամարտիկներ Նազիկ Ավդալյանին և Յուրի Վարդանյանին:
Քուշկյանի այցելությունից հետո Յուրի Վարդանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Երկու ծանրամարտիկների առողջական վիճակն էլ բավարար է գնահատվում: Այս մասին «Առաջին լրատվականին» հաղորդեց առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել և վնասել էր ողը, իսկ Յուրի Վարդանյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց` ազդրում տեղադրված մետաղական ձողը կոտրվելու պատճառով: