Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է իր թիմի՝ Իսպանիայի ընթացիկ առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելու մասին:
Նշենք, որ սա «կապտանռնագույններ»-ի պատմության մեջ 22-րդ չեմպիոնական տիտղոսն է:
«Մեր թիմը բարձր է գնահատում ընթացիկ մրցաշրջանի ձեռքբերումը: Այն յուրահատուկ նշանակություն ունի մեզ համար՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել մեր թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի և Էրիկ Աբիդալի հետ: Ակնհայտ է, թե որքան կարևոր է այս տիտղոսը նրանց համար»,- նշել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Վիլանովան և Աբիդալը 2 անգամ ենթարկվել են վիրաբուժական միջամտության՝ քաղցկեղի պատճառով:








































