Դորտմունդի «Բորուսիա»-ի աջ եզրային պաշտպան Լուկաշ Պիշչեկը հայտնվել է «Արսենալ»-ի հետաքրքրությունների շրջանակում: «Զինագործներ»-ի կարծիքով Լեհաստանի ընտրանու 27-ամյա խաղացողը կարող է փոխարինել Բակարի Սանյային, ով չի շտապում երկարաձգել ակումբի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Այդ մաիսն տեղեկացնում է The Telegraph-ը:
Հավելենք, որ Պիշչեկի՝ «Բորուսիա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին: Խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 12 մլն եվրո:
«Արսենալ»-ը կփորձի գնել լեհ ֆուտբոլիստի իրավունքները, եթե առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սանյան տեղափոխվի այլ ակումբ: Նշենք, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն և «Ինտեր»-ը:








































