Լոնդոնի «Չելսի»-ն հետաքրքրված է «Տրուա»-ի դարպասապահ Պոլ Բերնարդոնիի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Express-ը:
Անգլիական ակումբը ֆրանսիացիների հետ բանակցություններ է սկսել դարպասապահի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: «Տրուա»-ն 6 մլն եվրո է գնահատում Բերնարդոնիի իրավունքները: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ուոտֆորդ»-ը:
Հավելենք, որ 18-ամյա Բերնարդոնին «Տրուա»-ի կազմում հանդես է գալիս 2014 թվականից: Նա 14 հանդիպում է անցկացրել ֆրանսիական ակումբում:








































