«Բորդո»-ի և Ֆրանսայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: 47-ամյա մասնագետն այդ պաշտոնում կարող է փոխարինել իտալացի Կառլո Անչելոտիին, ում հետ նոր պայմանագիր դեռևս չի ստորագրվել:
Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմեն»-ի ղեկավարները ցանկանում են, որպեսզի թիմը գլխավորի ֆրանսիացի մասնագետ, քանի որ ակումբի երկրպագուները դժգոհ են սիրելի թիմում բազմաթիվ օտարերկրացիների առկայությունից:
Հիշեցնենք, որ ակումբային մարզչական կարիերայում Բլանը երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի սուպերգավաթը, մեկ անգամ` Լիգայի գավաթը և դարձել է երկրի չեմպիոն:








































