Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն աջակցության խոսքեր է հասցեագրել թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով վատ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզչի` Ժոզե Մոուրինյոյի հետ:
Մասնագետը նշել է, որ «իսկական մադրիդիստը պետք է սիրի և հարգի Կասիլյասին»: Դել Բոսկեն մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:
«Մենք Կասիլյասի հետ «Ռեալ»-ի զավակներն ենք: Բայց որոշ մարդիկ դա չեն հասկանում կամ չեն ցանկանում հասկանալ»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքը:








































