Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO/WBA/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է Վլադիմիր Կլիչկոյի հետ ռևանշ մենամարտի օրը։
Բրիտանացի բռնցքամարտիկը Daily Star-ի հետ զրույցում նշել է, որ ռևանշը կկայանա մայիսի 7-ին։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Վլադիմիր Կլիչկոն վերջին 11 տարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Ֆյուրիին։