Guardian-ի տեղեկությունների համաձայն` Մոուրինյոն չի պատրաստվում պահանջել , որ իր պայմանագրով նախատեսված գումարն ամբողջովին վճարվի: Պորտուգալացին գումար կվերցնի միայն իսպանական գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածի համար:
Հիշեցնենք, որ ակումբի և մասնագետի միջև ստորագրած պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականին:
Եթե Մոուրինյոն զբաղեցնի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, ապա Ռոման Աբրամովիչը ստիպված կլինի հրաժարագին վճարել` 20 մլն եվրոյի չափով: Նշված գումարը միջինացված է համարվում և ավելի մոտ մասնագետի պայմանագրով նախատեսվածին:








































