«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դեմ խաղի մասին:
«Ես սիրում եմ դերբին: Այն ասես աղ կամ համեմունք լինի: Կիրակի օրը մեզ կարևորագույն հանդիպում է սպասվում: Երկու թիմերին էլ միավորներ են հարկավոր:
Վան Գալը համաշխարհային ֆուտբոլի ամենալավ մարզիչներից մեկն է: Նա իր մարտավարությունն ունի, իր փիլիսոփայությունը, որը պետք է հարգել»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:








































