Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 34-րդ տուրի շրջանակներում «Բետիս»-ի դեմ կայացած խաղում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլ է հեղինակել և իր գոլային սերիան հասցրել 21 հանդիպման:
Հիշեցնենք, որ Մեսսիի գոլային սերիան սկսվել է նոյեմբերի 11-ին՝ «Մալյորկա»-ի դեմ խաղում: Այդ ժամանակից ի վեր արգենտինացին երբեք խաղադաշտից չի հեռացել առանց խփած գոլի: Մեսսին գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների ցուցակը՝ իր ակտիվում ունենալով 46 գոլ: Քրիշտիանու Ռոնալդուն զիջում է «Բարսելոնա»-ի առաջատարին 13 գնդակով:
Free-kick Messi vs Betis by kortman88
Barça 4-2 Betis, Messi 2nd goal by kortman88









































