Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի ֆուտբոլիստները մրցաշրջանի երկրորդ մրցափուլի նախապատրաստական մարզումների ընթացքում իրենց համար նոր մարզաձևեր են բացահայտել:
22 աստիճան ցրտում նրանք հաղթահարել են դահուկային սպորտի դժվարությունները: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Վոլգա»-ի կազմում մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
«Երևի, երկրորդ անգամ էի կանգնում դահուկների վրա: Առաջին անգամ դա եղել է իմ դպրոցական տարիներին: Այն ժամանակից մոտ 20 տարի է անցել: Ինձ շատ դուր եկավ: Ֆիզիկապես, իհարկե, դժվար էր, սակայն դրական էմոցիաների պակաս չզգացվեց:
Հետաքրքիր հավաք ստացվեց: Հասցրեցինք նաև հոկեյ խաղալ, իսկ ես սիրում եմ հոկեյը: Դահուկասպորտն էլ խորթ չէր մեզ համար: Բոլորս հաջողությամբ հաղթահարեցին տարածությունը»,- Նիժնի Նովգորոդի ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Սարկիսովի խոսքերը:








































