«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Նեյմարին: Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը նշել է, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կատարելագործում է խաղը բոլոր դիրքերում:
«Նեյմարի առաջընթացը դրական եմ գնահատում: Նա «Բարսելոնա» տեղափոխվեց որպես խաղացող, ով ի սկզբանե պետք է ադապտացվեր թիմի խաղին: Եվ Նեյմարն առաջընթաց գրանցեց արագ և հաստատուն քայլերով:
Նա կարողանում է կարդալ խաղը և լավ գործել անգամ պաշտպանությունում: Ընդ որում, Նեյմարը շարունակում է կատարելագործվել»,- AS-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:








































