ԱՄՆ-ի և Հոլանդիայի որոշ ակումբներ հետաքրքրված են Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Sport Express-ը:
««Սպարտակ»-ը Հոլանդիայից և ԱՄՆ-ից առաջարկներ է ստացել Օզբիլիսի տրանսֆերի շուրջ: Ակումբը պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից նվազագույնը 3 մլն դոլարի դիմաց»,- գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը 9 հանդիպում է անցկացրել մոսկովյան ակումբի կազմում, 1 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել: «Սպարտակ»-ի հետ Օզբիլիսի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:







































