Mirror-ի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է փոխարինել Ալեքս Ֆերգյուսոնին:
Պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն փոխարինող են փնտրում շոտլանդացի մարզչին: Գլխավոր հավակնորդը համարվում է Յուրգեն Կլոպը:
«Կարմիր սատանաներ»-ը դեռ չեն սկսել բանակցությունները Կլոպի հետ, քանի որ Ալեքս Ֆերգյուսոնը չի պատրաստվում ավարտել իր մարզչական կարիերան:
Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ ցանկանում է իր պայմանագրային պարտավորությունները կատարել մինչև ամրագրված ժամկետի ավարտը:








































