«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հերթական անգամ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ «կարմիր սատանաներ»-ը 102 մլն եվրո կառաջարկեն ուելսցի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց, ինչը մեկ մլն-ով ավելի է, քան 2014 թվականին «արքայական ակումբ»-ը ֆուտբոլիստի իրավունքների ձեռքբերման համար վճարել է «Տոտենհեմ»-ին:
Բեյլը, սակայն, չի պատրաստվում հեռանալ Մադրիդից և ցանկանում է իմանալ, թե ինչ դերակատարություն է ունենալու Զինեդին Զիդանի թիմում:








































