La Gazzetta dello Sport –ի տեղեկացմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է «Ինտեր»-ի ուշադրության կենտրոնում: Միլանցիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստի տրանսֆերը, հետագայում այն ձեռք բերելու իրավունքի պայմանով, սակայն «արքայական ակումբ»-ը չի պատրաստվում բաժանվել իր խաղացողից:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն Իսպանիայի առաջնության շրջանակներում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:








































