Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում կայացած «Բավարիա«-ի դեմ խաղից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հանգստյան օր է տրամադրել ֆուտբոլիստներին:
Սակայն կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին, ով բաց էր թողել նշված հանդիպումը` առողջական խնդիրներ ունենալու պատճառով, առավոտյան մարզում անցկացրեց:
Արգենտինացի ֆուտբոլիստը փորձում է արագ ապաքինվել վնասվածքից և լիովին պատրաստ լինել Իսպանիայի առաջնության շրջանակներում «Բետիս»-ի դեմ մայիսի 5-ին կայանալիք հանդիպմանը, ինչի պատճառով ջանասիրաբար մարզվում է:







































