Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջին տարիներին մեծ հաջողությունների հասավ:
Երկրի ներքին առաջնությունում հաջողություններից հետո թիմն այս մրցաշրջանում ողջ ուշադրությունը բևեռեց Չեմիոնների Լիգայի վրա: «Բորուսիա»-ն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում մայիսի 25-ին պայքարելու է Մյունխենի «Բավարիա»-ի դեմ:
Կլոպը մեծ հաջողությունների չի հասել որպես ֆուտբոլիստ: Նա 11 տարի (1990-2001թթ) խաղացել է «Մայնց»-ում, իսկ 2001-08թթ եղել է ակումբի գլխավոր մարզիչը: Համացանցում հայտնվել է Կլոպի լուսանկարը՝ «Մայնց»-ի մարզաշապիկով:









































