Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին մտադիր է ընթացիկ մրցաշրջանից հետո տեղափոխվել այլ ակումբ:
Football Italia-ի փոխանցմամբ՝ 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
Հիշեցնենք, որ Դե Ռոսսին «Ռոմա»-ում հանդես է գալիս 2002 թվականից: Իտալիայի ազգային հավաքականի խաղացողն ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում անցկացրել է 23 խաղ:








































