Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և պաշտպան Էրիկ Աբիդալը չեն կարող մասնակցել «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպմանը:
Առաջիկա խաղը բաց կթողնեն նաև Խորդի Ալբան, Կառլես Պույոլը և Խավիեր Մասկերանոն: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` «Բավարիա»-«Բարսելոնա» առաջին հանդիպումն ավարտվել է մյունխենյան ակումբի ջախջախիչ` 4:0 հաշվով հաղթանակով: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին` «Կամպ Նոու»-ում:








































