Քիչ անց «Սանտիագո Բերնաբեո»-ում կայանալիք Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում կկայանա Մադրիդի «Ռեալ»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղը:
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը կայցելի մարզադաշտ` խաղը դիտելու նպատակով: 75-ամյա թագավորը առաջին անգամ նման վայր կայցելի` ողնաշարի վիրահատությունից հետո: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բորուսիա»-«Ռեալ» առաջին հանդիպումը, հիշեցնենք, կայացել է ապրիլի 24-ին` Դորտմունդում և ավարտվել «արքայական ակումբ»-ի` 1:4 հաշվով հաղթանակով:








































