«Բարսելոնա»-ի կենտրոնական կիսապաշտպան Խերարդ Պիկեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Բավարիա»-ի դեմ խաղի մասին:
«Հավատում ենք, որ կարող ենք փոխել դիմակայության ընթացքը: Պետք է արագ գոլ խփենք, որպեսզի ավելի վստահ զգանք մեզ խաղադաշտում: 0:4 հաշվով պարտությունից հետո ակամա սկսում ես անվստահ գործել:
Ֆուտբոլում մեծ նշանակություն ունի հոգեբանությունը: Երկրպագուները կաջակցեն մեզ, և մենք վստահ խաղ կցուցադրենք ու հաղթանակ կտանենք: Հավատում ենք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պիկե խոսքը:








































