«Տոտենհեմ»-ը հետաքրքրված է «Վալենսիա»-ի իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի ծառայություններով:
Լոնդոնյան ակումբը ցանկանում է նվաճել Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնի տիտղոսն առաջիկա մրցաշրջանում: Այդ առումով ակումբի ղեկավարներն անհրաժեշտ են համարում ձեռք բերել Սոլդադոյի տրանսֆերը:
«Տոտենհեմ»-ը նախկինում կարող էր իրականացնել նշված տրանսֆերային գործարքը 30 մլն եվրոյի դիմաց, բայց այժմ գումարը կարող է նվազել մինչև 20 մլն եվրոյի` իսպանական ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով:
Լոնդոնյան ակումբի ուշադրության կենտրոնում են նաև Լոիկ Ռեմին (ՔՓՌ), Էդին Ձեկոն («Մանչեսթեր Սիթի»), Ռիկի Լամբերտը («Սաութհեմփթոն») և Լեանդրո Դամիոն («Ինտերնասիոնալ»): Հավելենք, որ ներկայումս Ռոբերտ Սոլդադոն 24 գոլ է հեղինակել և 4 գոլային փոխանցում կատարել:







































